2. Տրնդեզ
Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները
տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը
կարծում են: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի,
օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի
պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս
Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի,
Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի
քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ
եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող
Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից
հասկացավ, որ հենց նա է Տերը: Սակայն Տեառնընդառաջի ծեսերն
ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի
մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ
վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը
բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:
3. Տրնդեզ
Ծեսը հետևյալ տեսքն ուներ. տաճարի բակում մեծ կրակ էին
վառում: Հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել
ձմեռը»: Ծիսակատարության մասնակիցները երգեր էին ձոնում
իրենց խնդրանքների մասին: Տարիքավորները, օրինակ, երգում էին
«հավերս ձու ածեն, կովս կաթ տա, հարսներս ծնեն»: Երիտասարդ
տղաներն ու աղջիկներն իրենց երգերի մեջ սերն էին գովաբանում:
Անզավակ կանայք ցատկում էին կրակի վրայով՝ հավատալով, որ
դա կօգնի հղիանալ: Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում
հիվանդներ: Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը
պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա
համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ
ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր
զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում,
սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ,
շաքար ու տարբեր զարդեր:
4. Տրնդեզյան ուտեստներ
Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու
հանդիսավորությամբ։ Տրնդեզի օրը, վաղ
առավոտյան, մեծահասակ կանայք եկեղեցուց
վերադառնալուց Տրնդեզի ուտետներ էին
պատրաստում ու բաժանում տնեցիներին։ Այդ
օրը պարտադիր կերպով փոխայցելություններ
էին կատարում՝ խնամիները, նոր նշանած տղա
ունեցող ընտանիքն այցելում էր հարսնացուի
տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին
այցելում էին հարսի հարազատները, տանելով
իրենց հետ նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ ու
փոխինդի գնդեր։