Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Մուշեղ Կայայան

240 views

Published on

ամփոփում

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Մուշեղ Կայայան

  1. 1. Կայայան Մուշեղ
  2. 2. Իմ կարծիքով, ես մի քիչ լավ տղա եմ։ Սիրում եմ նկարել, խաղալ իմ խաղալիքներով, լեգոներով և համակարգչային խաղեր։ Երբեմն հորինում եմ նոր խաղեր ինձ համար։
  3. 3. Այս ուսումնական տարում ես սովորում էի երկրորդ դասարանում: Այն, իմ կարծիքով, հետաքրքիր անցավ։ Ես սովորեցի հայերեն ավելի լավ գրել, պատմվածքներ կարդալ, մաթեմատիկայից գումարել, հանել և բազմապատկել, ռուսերեն գրել և կարդալ, անգլերեն գրել և կարդալ, համակարգչում մուտքագրել և այլ համակարգչային հմտություններ։
  4. 4. Մեր դասարանական բլոգի իմ էջ այցելելու համար, անցե՛ք այս հղումով՝ Կայայան Մուշեղ Այս ուստարվա ընթացքում իմ բլոգային էջում թողարկվել է ընդամենը 48նյութ։ Իմ նոր բլոգի հասցեն հետևյալն է՝ https://musheghkayayan.edublogs.org/
  5. 5. Իմ բլոգային էջում հրապարակված ամենանյութը «Իմ ընտանի կենդանին» է։ Ես շատ եմ սիրում իմ շնիկին, և ուրախ եմ, որ իր մասին տեսանյութ եմ պատրաստել։
  6. 6. Ինձ դուր է գալիս մեր դասարանական ռադիոն, մենք երեխաներով փորձում ենք և մեր մոտ շատ լավ է ստացվում ճիշտ խոսելը։ Մասնակցել եմ թվով 2 առանձին և 3 խմբային հաղորդումների։
  7. 7. Իմ ամենասիրելի հորինուկը «Տաք թավայի ու սառնարանի երկխոսությունն» ու «Գարունաձմեռն ու Ամառագարունն» է «Ռադիոհորինուկներ» հավելվածում:
  8. 8. Իմ ամենաընտանեկան նախագիծը «Զատիկ» նախագիծն է։ Ես ավելի լավ տեղեկացա, թե ինչպես պատրաստվել ու նշել Զատիկի տոնը։ Իմ ընտանեկան դպրոցի մասնակիցների հետ սովորեցի զատկական երգեր, շրխկան սարքեցի, ածիկ ցանեցի, զատկական խաղեր խաղացի, ճուտիկ պատրաստեցի և զատկական փլավ եփեցի։
  9. 9. Այս տարի մեկնել եմ ուսումնական ճամփորդությունների դեպի Սևանի «Մաշտոցներ» մատուռ, աշնանը և ձմռանը` Ջրվեժի անտառապարկ-արգելոց, նաև ունեցել ենք «Լեգոների աշխարհ» այցելություն, իմ ընտանեկան դպրոցի հետ ճամփորդել ենք դեպի Տավուշի մարզ, Գոշավանք (12-13դդ) և Դիլիջանի Պարզ լիճ։ Ամենաշատը ինձ դուր է եկել Ջրվեժի անտառապարկ-արգելոցի ճամփորդությունը։
  10. 10. Այս մեկ տարվա ընթացքում սովորել եմ նոր առարկաներ, պատրաստել եմ իմ դասերը, ավելի լավ եմ ծանոթացել մեր երկու հայ գրողների՝ Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի պատմվածքներին, համակարգչային նոր հմտություններ եմ ձեռք բերել, ռուսերեն ոտանավորներ եմ սովորել, կարողանում եմ լավ նկարել ինչպես համակարգչով, այնպես էլ մատիտներով և ջրաներկով։
  11. 11. Գարնանը իմ եղբոր հետ ծաղկատունկ ենք արել։ Մեր տանը մի քանի թաղարային բույսեր ունենք, և ես օգնում եմ իմ մայրիկին խնամել բույսերը։
  12. 12. Այս տարվա իմ հաջողությունները իմ ձեռք բերած գիտելիքներն են, իսկ կարևոր հաջողությունները դեռ առջևում են։
  13. 13. Ես դժվարանում եմ շախմատ խաղալ, ինձ մոտ լավ չի ստացվում։
  14. 14.  Ամենասիրելի գիրքը կամ ընթերցանության նյութը՝ Հովհաննես Թումանյան «Պատմվածքներ»  Ամենասիրելի խաղը՝ լեգո  Ամենասիրելի երգը՝ «Գնացեք, տեսեք», «Զա՛րկ, բոլոճիկ», «Զար-Զընգը»  Ամենասիրելի վայրը՝ մեր տունը, իմ դպրոցը, իմ երկիրը՝ Հայաստան
  15. 15. Ամառային արձակուրդի ընթացքում ճամփորդելու եմ իմ ընտանիքի հետ Հայաստանի տեսարժան վայրերով, գիրք եմ կարդալու և մայրիկիս հետ մաթեմատիկա եմ պարապելու։ Հայրիկիս հետ շարունակելու եմ սպորտով զբաղվել, միասին վազելու ենք և ֆուտբոլ ենք խաղալու։
  16. 16. Ցանկանում եմ, որ այս համաճարակը շուտ անցնի, որպեսզի հաջորդ ուսումնական տարում ես հաճախեմ իմ դպրոցի ֆիզիկական միջավայր։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ուսուցիչը ընկեր Անահիտն է, նա շատ լավ է բացատրում դասերը։ Ուզում եմ, որ նա միշտ առողջ և ուրախ լինի, և մեզ նոր դասեր սովորեցնի։ Կարոտել եմ իմ դպրոցը, իմ ուսուցիչներին և իմ դասընկերներին։

×